Ինքնակպչուն ժապավեն ամրացված նրբաթելերով

Նրբաթելերով ամրացված ինքնակպչուն ժապավենը պոլիէսթերային հիմքով է՝ ամրացված ապակյա նրբաթելերով և պատված ամուր կպչուն թաղանթով: Շնորհիվ առաձգականության մեծ ուժի՝ այն գերազանց է ծանրաքաշ փաթեթավորումների համար: Կարող է նաև օգտագործվել դրսում տարբեր նորոգման և ամրացման աշխատանքների համար, քանի որ դիմացկուն է եղանակային տարբեր պայմաններին և կպչուն տարատեսակ մակերևույթներին՝ փայտ, պլաստմասսա, մետաղ և այլն:

Հատկանիշները՝
- ամրացված ապակյա նրբաթելերով,
- ամուր և երկարակյաց կպչուն թաղանթ,
- ջրակայուն և ջերմակայուն,
- դիմացկուն ՈՒՄ ճառագայթներին,
- 140-150 միկրոն հաստությամբ:

Կիրառությունը՝
- ծանրաքաշ փաթեթավորումներ,
- ամրացման աշխատանքներ,
- նորոգման աշխատանքներ: